Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանի խոշոր առեւտրային գործընկերը Թուրքիան է, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության տեղեկատվության, հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայից առեւտրային շրջանառությունը կազմել է 404 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք նաեւ, որ ինչպես նախկինում, այսօր էլ Վրասռանի հաջորդ առեւտրային գործընկերներն են մնում Ուկրաինան`285 մլն ԱՄՆ դոլար եւ Ադրբեջանը`274 մլն ԱՄՆ դոլար:
Հիշենենք նաեւ, որ հունվար-ապրիլ ամիսներին Վրաստան ամենաշատը ներմուծվել է նավթ եւ նավթամթերքներ, որոնց ներմուծումը կազմել է 236 մլն ԱՄՆ դոլար:




























