Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրում օտարերկրյա մի շարք լրատվամիջոցների, այդ թվում` ռուսաստանյան,  փակման հնարավորության մասին:

«Ամենամեծ հիստերիան գալիս է ռուսաստանյան ԶԼՄ-ներից:  Ես հետեւել եմ եւ մեր  օտարերկյա ԶԼՄ-ներին,  որոնք  նախագահի վարչակազմի շնորհիվ այստեղ գերիշխող են դարձել, եւ  արտասահմանյաններին», - ասել է Լուկաշենկոն տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցությանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով` հետո գալիս են  «մեր լրատվամիջոցները, որոնք հրատարակվում են այստեղ»: «Չեմ ուզում անուններ նշել` նրանց համար վարկանիշ չստեղծելու համար», -ասել  է Լուկաշենկոն` միաժմանակ ընդգծելով, որ «պետք է այնպես նաել, որ այդ լրատվամիջոցները մեր տարածքում ներկա չլինեն»:

Լուկաշենկոն սակայն նշել է, որ դա բացարձակապես չի նշանակում, որ իշխանությունները ցանկանում են նրանց բերանը փակել: «Բայց ես ուշադիր հետեւել եմ նրանց, եւ ողջ աժիոտաժը գալիս էր այդտեղից», - ասել է նա: