ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ-ի, ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին այցելել է Սարդարապատի հուշահամալիր եւ մասնակցել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը համարել է հայ ժողովրդի պատմության կարեւորագույն էջերից մեկը, ընդգծելով, որ ազատ, անկախ եւ անվտանգ պետությունը հանդիսանում է բացարձակ արժեք:



























