Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղափշի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ից մինչեւ 16։00-ն՝ ՌԴ Զինված ուժերի մշակութային կենտրոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մտադիր է անձամբ հրաժեշտ տալ Բաղափշին։

Նշենք, որ Սերգեյ Բաղափշը Մոսկվայում տարած թոքերի վիրահատությունից հետո կյանքի 63-րդ տարում վախճանվել էր մայիսի 29-ին։ Ըստ հանրապետության  Սահմանադրության՝ մինչեւ նախագահական ընտրությունների անցկացումը Աբխազիայի նախագահի պարտականությունները երեք ամիս ժամկետով կկատարի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը։