Թուրքիայի 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից մեկը՝ 87-ամյա Նեժաթ Թյուները մահացել է։
Նեժաթ Թյուները հեղաշրջումից հետո կազմված Անվտանգության խորհրդի անդամներից էր։ Նույն խորհրդի անդամներից 2 գեներալ արդեն իրենց մահկանացուն էին կնքել դեռեւս 1998-ին եւ 2005-ին։




























