NASDAQ OMX-Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը հայտնել է հուլիսի 1-ից իր պաշտոնը լքելու մտադրության մասին:

Մելիքյանի հրաժեշտի ուղերձում, մասնավորապես ասվում է. «Ամփոփելով իմ ավելի քան 10-ամյա գործունեությունը բորսայում, ես տեսնում եմ, թե ինչ ջանքեր են գործադրվել ոչ միայն բորսայի անդամների, այլեւ շուկայի մյուս մասնակիցների կողմից Հայաստանում կապիտալի շուկայի կայացման եւ զարգացման, ներկայիս մակարդակին հասցնելու ուղությամբ: Հայկական ֆոնդային բորսայի գործունեության ընթացքում այս փուլում եղել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ կորուստներ, վերելքներ ու անկումներ, առաջընթաց եւ ետընթաց»:

Արմեն Մելիքյանը նշել է, թե «հեռանալով ընկերությունից, ուրախ կլինի պահպանել գործարար եւ բարեկամական հարաբերությունները»: