Հայաստանի ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների անդամները մտադիր են կրկին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի գումարում պահանջել: Այս մասին նոյեմբերի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

Պատգամավորը շեշտեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշիյանի պաշտոնանկության հարցը շարունակում է ամենակարեւորը մնալ իրենց կուսակցության օրակարգում: Նա նշեց, որ բացի փողոցային հանրահավաքներից եւ բողոքի ցույցերից, ընդդիմությունն իր քայլերի իրականացման համար օգտագործում է նաեւ խորհրդարանական գործիքակազմը:

«Ցավոք, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները չեն մասնակցում խորհրդարանական նստաշրջաններին, եւ նրանց բացակայության պատճառով մենք չենք կարող քննարկել խորհրդարանում օրակարգային հարցերը: Դա առաջին հերթին ռազմական դրության չեղարկումն է եւ վարչապետի պաշտոնանկության հարցը»,- ասաց Իսայանը: