Հռոմի դատախազությունը քննություն է սկսել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի, նաեւ իտալական պետական Rai հեռուստաընկերության նորությունների ծառայության ղեկավարներ Աուգուստո Մինցոլինիի եւ Մարիո Դե Սկալցիի դեմ, ովքեր մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Հայցը հարուցվել է Արմատական կուսակցության կողմից: Նախընտրական քարոզչության ըթնացքում նորությունների ալիքով անհայտ քարոզչություն էր իրականացվել Բեռլուսկոնիի օգտին:
Ի դեպ, մայիսի 30-ին Բեռլուսկոնիի կողմնակիցները լուրջ պարտություն են կրել Թուրինում, Բոլոնիայում, Նեապոլում, Տիեստում, Կալյարիում, Նովարայում, Միլանում կայացած տեղական ընտրություններում:




























