Հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներն անդրադարձել են կառավարության կազմում սպասվող փոփոխությունների թեմային: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, պաշտպանության նախարար կնշանակվի Վաղարշակ Հարությունյանը, ԱԻ նախարար՝ Անդրանիկ Փիլոյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ԿԳՄՍ նախարար՝ Ժաննա Անդրեասյանը:

Այս նշանակումների առնչությամբ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նշել է. «Ամոթալի կապիտուլյացիայից հետո գերագույն գլխավոր դավաճանի կողմից պաշտոնի նշանակվելու համաձայնություն տված ցանկացած անձ հավասարապես Արցախ հանձնող է, Շուշի հանձնող ու Վազգենի արձան պղծող։ Ես այդպես եմ կարծում։ Ազգային արժանապատվությունը մի փոքր վերականգնելու մեր միակ շանսը գերագույն գլխավոր դավաճանի հեռացումն է»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշել է.

«Ստացվում է բոլոր նախարարներն էին գիշերով գաղտնի հավաքվել և ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. «Նիկոլի մանր-մունր «հրաժարանակային» խաղերը

Հրաժարական տվեց նաեւ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը... Վաղուց պետք է տար...

Վարչապետի աթոռում մխրճված Նիկոլը մանր-մունր հրաժարականներով թոզ է փչում հասարակության աչքերին եւ փորձում է իր կողմից ազերիների հետ ստորագրած ղազագրի ամբողջ մեղքը սրա-նրա վրա բարդել՝ ամեն գնով պահպանելով իր պաշտոնը...

Կառավարության անդամների հրաժարականներով Նիկոլը նաեւ փորձում է մեղավորների «նշանակել» ու իր վրայից քերել պարտության եւ ազգադավի մեղքը...

Իրականում՝ «ձուկը գլխից է հոտած» ու բացի կառավարության շատ անդամների մեղավորությունից ամենամեծ մեղավորը հենց Նիկոլն է, ով եւս պետք է հրաժարական տա եւ ձերբազատի Հայաստանն ապագա բանակցություններում նվաստացված եւ չհարգված ղեկավարով ներկայանալուց»:

ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը նշել է. «Նիկոլի պլանը հասկանալի է՝ աղմուկ բարձրացնել, ժողովրդին շեղել պաշտոնանկություններով ու սեփական թիմի անդամներին փուռը տալով եւ փորձելով ժամանակ ձգել: Որ չի ստացվելու, ակնհայտ է, բայց զարմանալի է, որ դեռ կան մարդիկ, որոնք համաձայնվում են գերագույն վիժվածքի կառավարությունում պաշտոն ստանձնել: Որովհետեւ դա տեւելու է հաշված օրեր, իսկ խարանը մնալու է ողջ հետագա կյանքի համար»:

Ամոթալի կապիտուլյացիայից հետո գերագույն գլխավոր դավաճանի կողմից պաշտոնի նշանակվելու համաձայնություն տված ցանկացած անձ...

Опубликовано Ruben Melikyan Пятница, 20 ноября 2020 г.

Ստացվում է բոլոր նախարարներն էին գիշերով գաղտնի հավաքվել և ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը:

Опубликовано Ani Samsonyan Пятница, 20 ноября 2020 г.

Նիկո՛լ, ձուկը գլխից է հոտած...Դու՛ պետք է հեռանաս Հրաժարական տվեցին նաև ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը և ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ...

Опубликовано Gagik Hambaryan Пятница, 20 ноября 2020 г.

Նիկոլի պլանը հասկանալի է՝ աղմուկ բարձրացնել, ժողովրդին շեղել պաշտոնանկություններով ու սեփական թիմի անդամներին փուռը...

Опубликовано Mihran Hakobyan Пятница, 20 ноября 2020 г.