«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան Հայաստան Ռուսաստանի պատվիրակության այցի ժամանակ հայկական կողմին փոխանցել է շարժական լաբորատոր համալիր: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:

Նշվում է, որ Հայաստանում օգտագործվում են 3 շարժական լաբորատորիաներ եւ 3 շարժական կլինիկաներ, որոնք փոխանցել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եւ ԱՀԿ բժշկասանիտարական կանոնների ներդրման հարցով ծրագրի շրջանակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հաղորդվում է նաեւ, որ մանրէաբանական շարժական լաբորատորիան թույլ է տալիս անցկացնել երրորդ-չորրորդ խմբի ախտածնության վարակիչ հիվանդությունների հարուցիչների առկայության 300 նմուշների ուսումնասիրություն, ինչպես նաեւ ՊՇՌ-ախտորոշում: Բացի այդ, հնարավոր է օրական մինչեւ 1600 հետազոտություն անցկացնել:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նման համալիրներ են կիրառվում նաեւ Հարավային Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի 9 երկրներում, ինչպես նաեւ Գվինեայում, Կոնգոյում եւ Վիետնամում: