Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թվով 9-ը դպրոցներում այսօր` մայիսի 31-ին կայացել են տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթները: Այդ դպրոցներն են  Ջ.Կիրակոսյանի անվ. հ.20, Հովհ. Թումանյանի անվ. հ.32, «Արգենտինյան Հանրապետությունե հ.76,  Ջանբազյանի անվ. հ.79, Մ.Մեծարենցի անվ. հ.146, Լ.Միրիջանյանի անվ. հ.155, Գ.Չաուշի անվ. հ. 188, Ա.Նավասարդյանի անվ. հ.196, Հ.Խաչատրյանի անվ. հ.199 դպրոցները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված բոլոր դպրոցներում մրցույթներն անցկացվել են սահմանված կարգի համաձայն, առանց խախտումների:

Արդյունքում, բոլոր այն դպրոցներում, որտեղ ներկայացվել էր մեկական հայտ` թեկնածուները անցել են միաձայն, իսկ Ջ.Կիրակոսյանի անվ. հ.20 դպրոցում հաղթել է գործող տնօրենը:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դեռեւս մրցույթները հայտարարելուց առաջ ընդգծել էր, որ առողջ մրցակցություն ապահովելու համար  անհրաժեշտ է, որպեսզի մրցույթին մասնակցի մեկից ավելի հավակնորդ: Սակայն փաստաթղթերն ընդունելու համար սահմանված ժամկետում միայն Ջ.Կիրակոսյանի անվ. հ.20 դպրոցում է երկու հավակնորդ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել, իսկ մյուս  դպրոցներումª ներկայացվել է մեկական հայտ:

Երեւանի քաղաքապետարանը հավաստագրված բոլոր հավակնորդներին մեկ անգամ եւս հորդորում է ակտիվ մասնակցել տնօրենների թափուր տեղերի համար հայտարարվելիք հետագա մրցույթներին: