Իրանական ընդդիմադիր` Կրոնական ակտիվիստների խորհրդի շարժման ղեկավար Իզաթոլլա Սահաբին մահացել է կյանքի 82-րդ տարում Թեհրանի հիվանդանոցում, հաղորդում է MIGnews.com-ը` վկայակոչելով ILNA գործակալությունը:
Ապրիլի 29-ին Սահաբին ծանր սրտային նոպա էր ունեցել եւ կոմայում հայտնվել, որից չէր կարողացել դուրս գալ:
Սահաբին ակտիվ քաղաքական գործունեությունը սկսել էր 1953թ.: Իրանական հեղափոխությունից առաջ եւ հետո նա բանտում էր անցկացրել 15 տարի:
Սահաբին Իրանի Բյուջեի եւ պլանավորման կազմակերպության ղեկավարն էր: Սահաբին ձերբակալվել էր 2009թ. ընտրություններից հետո եւ դատապարտվել 11 տարվա ազատազրկման:




























