Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ NEWS.am-ը ԱԺ նախագահից, վարչապետից, բոլոր նախարարներից խնդրել է տրամադրել երկուական լուսանկար` մանկության եւ այժմյան:
Շատ հետաքրքիր պատկեր է ստացվել, օրինակ` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մանկության լուսանկար չունի:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը,Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, հանրպետությունում չէին, ուստի չեն կարողացել լուսանկար տրամադրել, իսկ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, քաղաքում չէին, ուստի` հնարավոր չեղավ նաեւ նրանցից լուսանկար վերցնել: Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն էլ նշեց, որ իր ձեռքի տակ քաղաքապետի մանկության լուսանկար չկա: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը Հայաստանում հարմար լուսանկար չուներ, քանի որ նա մի շրջանում ապրել է Բուլղարիայում: Չնայած մեր ջանքերին, նկարներ չստացանք նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից:
NEWS.am-ի ձեռք բերած բացառիկ լուսանկարները կարող եք դիտել ստորեւ.




























