Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հունիսի 1-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ նրա հետ քննարկել բանակաշինությանը Սփյուռքի աջակցության հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը:
Կարեւորելով բանակաշինությանը Սփյուռքի աջակցությունը` Պերճ Սեդրակյանը նշել է, որ այսուհետ ռազմակրթական ծրագրերին աջակցելը լինելու է Հայ բարեգործական ընդհանուր միության ուշադրության կենտրոնում:




























