Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 1-ին մասնակցելու է ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին, որը կայանալու է Մինսկում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԱԽ մամուլի ծառայությունից, նեղ կազմով հանդիպմանը, որ կայանալու է նիստից առաջ, քննարկվելու են միջազգային իրավիճակն ու զարգացման հեռանկարները, եւ այդ համատեքստում անվտանգության ապահովման հարցերը:

Կոմիտեի նիստում ընդլայնված կազմով քննարկվելու են ՀԱՊԿ ՕԱՀՈՒ խորհրդի դեկտեմբերյան նիստին ընդունված որոշումների կատարման ընթացքը, համագործակցության համակարգման խնդիրները, 2011-ի երկրորդ կիսամյակի, 2012-ի առաջին կիսամյակի ընթացքում անվտանգության եւ պաշտպանության հարցերը: