Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 1-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության, այնպես էլ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բանկի շարունակական եւ արդյունավետ օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերի ընթացքին,  ինչպես նաեւ համագործակցության առաջիկա ծրագրերին: