Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինայի Գերագույն Ռադայում բրիֆինգի է եկել նոր սանրվածքով` առանց  հյուսերի:

Հիշեցնենք, որ երբ 2007թ Յուլիա Տիմոշենկոն պառլամենտ էր եկել հերարձակ հյուսքերով, դա ֆուրոր էր առաջացրել: Մինչ այդ` 2001թվականից ի վեր Յուլիա Տիմոշենկոն ընդամենը երկու անգամ է արձակել հյուսքերը: Դա համընկել է իր կյանքում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների հետ, երբ 2002թ մարտին լրագրողներին եւ 2005թ օգոստոսին իր դստեր հարսանիքին ցույց է տվել իր մազերի իրական երկարությունը, գրել է «Korrespondent.net»-ը: