Սերգեյ Պոլոնսկին` այսօր արդեն ոչ բիզնեսմեն, իսկ ոչ վաղ անցյալում «Mirax» ընկերության հիմնադիր, խոստացել էր ուտել իր փողկապն ուղիղ եթերում, եթե «Միրաքսի» բնակարանների գները չաճեն 25 տոկոսով` ճգնաժամը սկսվելուց հետո 1,5 տարվա ընթացքում:

Իր խոստումը նա կատարել է մայիսի 31-ի գիշերը` գրող Սերգեյ Մինաեւի օնլայն ծրագրի ժամանակ:

Մինաեւը հիշեցրել է Սերգեյ Պոլոնսկիին իր խոստման մասին, եւ նա ստիպված է  եղել մի կտոր ուտել իր փողկապից: Նախկինում նա փորձել էր պահել իր խոստումը` ուտելով տորթի վրա նկարված փողկապը, հաղորդել է «INFOX.ru»-ն:

Այս տարվա մարտի սկզբին Պոլոնսկին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ եւ խնդրել իրեն այլեւս չհամարել բիզնեսմեն, ինչպես նաեւ հայտնել «Միրաքս» բրենդի փակման մասին: