Հյուսիսօսական պոետ Շամիլ Ջիկգաեւի սպանության գործով կասկածվող անձանց տներում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է սամուրայի թուր, որով ենթադրաբար սպանվել է Ջիկգաեւը: Այդ մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն:
Բացի թրից, խուզարկությունների ընթացքում ծայրահեղական բովանդակությամբ գրքեր, ոստիկանի համազգեստ, մահապարտի գոտի, ինքնաձիգներ եւ զինամթերք է հայտնաբերվել: Քննիչների տվյալներով դրանք վկայում են, որ իսլամիստները պատրաստվում էին նոր հանցագործություններ կատարել:
Գլխավոր կասկածյալը Հյուսիսային Օսեթիայի բնակիչ Դավիթ Մուրաշեւն է, ով սպանվել է մայիսի 30-ին: Նա պնդում էր, որ սպանել է Ջիկգաեւին «սուրբ հավատի պղծման համար»:
Ջիկգաեւը բանաստեղծություններ էր գրել` վիրավորելով հաջ կատարողներին:
Ջիկգաեւին սպանել էին մայիսի 26-ին:




























