Վրացի փորձագետ Լեւան Կալանդաձեն իշխանությունների հայտարարություններում չի տեսնում Վրաստանի գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարություն: Նրա կարծիքով, «ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է հայեցակարգ ստեղծել, որում կնշվի, թե ինչպիսին է վիճակը տվյալ ոլորտում, ինչ խնդիրներ կան եւ ինչ ենք ուզում, ինչ կլինի 3,4 կամ 5 տարի անց»:

Որպես օրինակ նա բերել է Հայաստանը, որտեղ տարածված է կոոպերացիայի պրակտիկան եւ ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրված: Արդյունքում եթե Վրաստանում մեկ հեկտարից 8-10 տոննա կարտոֆիլ հավաքելը լավ ցուցանիշ է համարվում, Հայաստանից նույն տարածքից 25-30 տոննա բերք են ստանում:

«Հայաստանում ֆերմերները միավորվում են, կարտոֆիլը ցանում են մեծ տարածքներում, արդյունքում աճում է բերքատվություն եւ կրճատվում ինքնարժեքը: Դուք կզարմանաք, թե որքան ժամանակակից են տեխնոլոգիաները Հայաստանի գյուղատնտեսությունում»,- ասել է փորձագետը: