2011 թվականի ընթացքում «ՊրոԿրեդիտ» բանկը EBRD (Լոնդոն) եւ BlueOrchard Finance SA (Ժնեւ) ընկերությունների հետ կնքած վարկային պայմանագրերի շրջանակներում 10 մլն. ԱՄՆ դոլար կուղղի ՓՄՁ ոլորտի զարգացմանը:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «ՊրոԿրեդիտից», բանկը ներկայումս բանակցություններ է վարում միջազգային այլ հեղինակավոր կառույցների հետ` վարկավորման նոր ֆոնդերի ներգրավման եւ տեղական շուկայում տեղաբաշխման համար:
«Պրոկրեդիտի» գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանի խոսքով՝ ՓՄՁ ոլորտը Հայաստանի տնտեսության դինամիկ մասն է կազմում եւ էական դեր է խաղում երկրում սոցիալական եւ տնտեսական կայունության ապահովման գործում:
«Մենք կփորձենք առավելագույնս ծառայեցնել այս համագործակցությունն ի շահ մեր հաճախորդների՝ հնարավորություն տալով նրանց ընդլայնել իրենց ֆինանսական հնարավորություններն ու բիզնեսը, մուտք գործել նոր եւ առավել գրավիչ շուկաներ: Միեւնույն ժամանակ համագործակցությունը մեզ կօգնի ամրապնդել մեր դիրքերը շուկայում եւ մեծացնել մեր հաճախորդների բազան»,-ասել է նա:




























