Հայաստանում կարճաժամկետ հեռանկարում որոշ ապրանքների գները կարող են աճել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ դա կապված է ներմուծվող սննդամթերքի գների աճի հետ:

«Համաշխարհային շուկայում հացահատիկի գինն անցած տարվա համեմատ աճել է 34 տոկոսով, Ռուսաստանում՝ 21 տոկոսով, Վրաստանում՝ 11 տոկոսով: Ռուսաստանում շաքարավազի գները 12-ամսյա կրտվածքով աճել են 65 տոկոսով, Ուկրաինայում՝ 37 տոկոսով: Ռուսաստանում արեւածաղկի ձեթի գինը մեկ տարում թանկացել է 40 տոկոսով»,-պարզաբանեց Գալստյանը:

Հավկիթի գների աճը, նրա խոսքով, կապված է ներմուծվող կերերի գների հետ:

Նշենք, որ Գալստյանի կանխատեսումները ոչ այլ ինչ են, քան փաստի հաստատում. գներն արդեն աճել են: