Եմենի իշխանությունները հերքել են երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի մահվան լուրը, հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով Եմենի տեղեկատվության նախարարին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հակասական տեղեկություններ էին հայտնում Սալեհի վիրավորման մասին: Որոշ աղբյուրներով, նա վիրավորվել էր գլխից նախագահական պալատին հարակից մզկիթի գնդակոծման ժամանակ, այլ աղբյուրի համաձայն` նախագահը թեթեւ վնասվածքներ էր ստացել:

Գնդակոծման արդյունքում զոհվել էր չորս մարդ:

Միեւնույն ժամանակ Reuters-ը, վկայակոչելով Եմենի ընդդիմությանը, հաղորդել էր, թե նախագահ զոհվել է: