Ե՛ւ ԱՄՆ, ե՛ւ միջազգային հանրությունը ձախողվել է՝ փորձելով ճանաչել Չինաստանին՝ որպես «ակնհայտ գոյություն ունեցող վտանգ»,- Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ռիչարդ Գրենելը:

«Ես կարծում եմ, որ մենք կանգնած ենք անհավանական խաչմերուկներում, եւ բազում առումներով մենք բաց ենք թողել դա, եւ մենք թույլ ենք տվել Չինաստանին անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը»,-ասել է Գրենելը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ թույլ է տվել Չինաստանին ստանալ անհավանական անդամություն ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունքով՝ ընդ որում՝ Չինաստանին ճանաչելով որպես գերտերություն:

Խոսելով ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի մասին՝ հեռուստահաղորդավարը հայտարարել է, որ չափազանց մտահոգված է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ Բայդենի ընտանիքի կապի վերաբերյալ:

«Չափազանց մեծաթիվ դեմոկրատներ փորձում են ասել մեզ, որ Ռուսաստանը ճգնաժամ է: Ռուսաստանը խնդիր է: Սակայն, երբ դուք դիտարկում եք Չինաստանին՝ որպես ոչ ճգնաժամ, ապա կյանքի իրավունք եք տալիս փաստին, որ Ռուսաստանը Չինաստանից ավելի կարեւոր է: Իսկ դա այդպես չէ: Վերջին մի քանի տարիներին մեզ խաբել են դեմոկրատները՝ փորձելով մեծ խնդիր ստեղծել Ռուսաստանից»,-հավելել է նա: