Երգահան Վահրամ Պետրոսյանն ու երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատրաստվում են ամուսնանալ: Թերթը զրուցել է ապագա փեսայի հետ եւ պարզել, որ արդեն հայտնի է ամուսնության օրը:

«Հարսանիքի օրը նշել էինք դեռեւս մեկ տարի առաջ, երբ ես եւ Լիլիթը ամուսնանալու որոշում էինք կայացրել: Այդ օրը Լիլիթը ասաց. «Մեր որոշումը փոխելու համար մեկ տարի ժամանակ ունենք, եթե չփոխեցինք` ուրեմն եկող տարվա այս օրը եւ կամուսնանանք»: Մեր «վերջնաժամկետը» լրանում է հունիսի 29-ին: Այդ օրն էլ կամուսնանանք»:

Վահրամի ֆինանսական գործերում դրական փոփոխություններ են եղել այն բանից հետո, երբ նրան ոչ վաղ անցյալում գրեթե ազգի դավաճան ճանաչեցին (ասուլիսում հայերի երաժշտական նախասիրությունների մասին իր կարծիքն արտահայտելու համար):

«Այդ աղմուկից հետո ինձ դիմում են երեք անգամ ավելի շատ, քան առաջ էր: Իմ երգերը վաճառում եմ կրկնակի ավել գնով` 2000 դոլարին համարժեք դրամ»:

«Ազգի դավաճանի» հետ առաջինը «խիզախել» են համագործակցել Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Մհերը, Լիլուն: