Այսօր` հունիսի 4-ին, ժամը 13:30-ի սահմաններում ավտովթար է եղել Արտաշատի խճուղում, ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նորագավիթի1-ին փողոցի եւ Արտաշատի խճուղու խաչմերուկում 23-ամյա Հունան Ավետիսյանը, վարելով ՎԱԶ-2106 մակնիշի 67 ՏՕ 724 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արմեն Սահակյանի ՎԱԶ-2103 մակնիշի 20 ՍՕ 301 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով ՎԱԶ-2103-ի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բուժկենտրոն:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նրա հանձնարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի