Շիրակի մարզի դիմորդներն այսօր`հունիսի 4-ին, միասնական կարգով քննություն հանձնել են հայոց լեզու եւ գրականություն առարկաներից: Քննական գործընթացը հսկել են գնահատման ու թեստավորման կենտրոնի մասնագետները: Հայտ ներկայացրած 64 դիմորդներից քնությանը ներկայացել են 51-ը:
Քննական կենտրոնի ղեկավարը բացակաների մեծ թիվն անհանգստացնող է համարել նշել, հատկապես որ այս տարի դիմորդների թվաքանակը բավականին քիչ է: Շրջանավարտներ այս տարի հանրակրթական դպրոցները չունեցան՝ պայմանավորված 12-ամյա կրթակարգի ներդրմամբ: Իսկ ինչ վերաբերում է դիմորդների պատրաստվածությանը` քննական կենտրոնի ղեկավար Արմեն Ասրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե իր ստացած նախնական տպավորությունը դրական է, դիմորդները հիմնականում քննասենյակից դուրս են եկել դրական ակնկալիքով. Նրանց մեծ մասի ուսանող դառնալու հավանականությունը մեծ է հենց դիմորդների թվաքանակի պատճառով:




























