Կյանքի 71-րդ տարում վախճանվել է խորհրդային հեռուստատեսության աստղ, վաստակավոր բժիշկ Յուլյա Բելյանչիկովան, ով ավելի քան 20 տարի վարում էր «Առողջություն» ծրագիրը:

«Խորհրդային Միությունում միլիոնավոր մարդիկ նրան համարում էին իրենց ընտանեկան բժիշկը»,-գրում է Gazeta.ru-ն:

Ըստ պարբերականի` Բելյանչիկովան ստանում էր տասնյակ հազարավոր նամակներ, որոնց մի մասին փորձում էր պատասխանել եթերում, մի մասին` անձամբ: Իր հաղորդումներում նա «պարզ եւ մատչելի պատմում էր դեղորայքի եւ բուժման մեթոդների մասին, բացատրում բարդ տերմինները»: