Քեմբրիջի դուքսն ու դքսուհին` Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը տեղափոխվելու են Լոնդոնի կենտրոնում գտնվող Քենսինգթոնյան պալատ:

Ուիլյամն արդեն ապրել է Քենսինգթոնյան պալատում, իր կրտսեր եղբոր` Հարրի եւ մոր` Դիանայի հետ, ծնողների ամուսնալուծությունից հետո, հաղորդում է BBC-ն: Քենսինգթոնյան պալատում է ծնվել թագուհի Վիկտորիան, իսկ 20-րդ դարում այն եղել է թագավորական ընտանիքի մի շարք անդամների նստավայրը:

Այժմ Քեյթն ու Ուիլյամն ապրում են Ուելսի հյուսիսում, Անգլսի կղզում, որտեղ գտնվում է Թագավորական ռազմաօդային ուժերի ռազմակայանը, որտեղ Ուիլյամը ծառայում է որպես որոնողական-փրկարարական ուղղաթիռի օդաչու: Անգլսին առաջիկայում լինելու է նրանց բնակավայրը:

28-ամյա Ուիլյամը երկրորդն է ժառանգության հերթում` արքայազն Չարլզից հետո: