Լեգենդար Շառլ Ազնավուրը հրաժեշտ է տալիս մեծ բեմին: Նրա վերջին շրջագայությունը Եվրոպայով մեկնարկելու է օգոստոսի 30-ից` Մոսկվայից: Համերգը կայանալու է Կրեմլի պետական պալատում:
Մայիսի 22-ին Ազնավուրը դարձավ 87 տարեկան: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. հայ գաղթականների ընտանիքում: 9 տարեկանից երգում եւ նվագում է բեմում: Հեղինակ է 1000-ից ավելի երգերի, նկարահանվել է 60 ֆիլմերում: Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն շանսոնյե:
2009-ից Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո բարեգործական ակցիաներ է կազմակերպել տուժածների օգնության համար: Իսկ օրերս հայտնի է դարձել, որ Ազնավուրը ղեկավարելու է Հայաստանում գտնվող եկեղեցիների վերականգնմամբ զբաղվող հիմնադրամը:
Նշենք, որ մայիսի 20-ին Նյու Յորքում կայացել է երեկո ի պատիվ Շառլ Ազնավուրի, իսկ սեպտեմբերի 28-ին կայանալու է Ազնավուրի համերգը Փարիզի «Օլիմպիա» սրահում:



























