Հայաստանում հունվարի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արատի հովտում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց Ձորի նախալեռներում օդերեւութաբանները ամպամածություն, մառախուղ եւ թույլ ձյուն են կանխատեսում: Քամին հյուսիս-արեւելյան է` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում սպասվում է ամպամածություն, մառախուղ եւ թույլ ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -8 -10, վաղը ցերեկը -6 -8 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` 13 -18, ցերեկը` 0 -5,

Կոտայք լեռներում գիշերը` -12 -17, ցերեկը` -2 +3,

Կոտայքի նախալեռներում գիշերը` -10 -12, ցերեկը` -6 -9,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -8 -13, ցերեկը` -1 +4,

Լոռիում գիշերը` -4 -9, ցերեկը` +9 +14,

Տավուշում գիշերը` -2 -7, ցերեկը` +10 +15,

Արագածոտնի լեռներում գիշերը` -13 -18, ցերեկը` -2 +2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` -10-12, ցերեկը` -6 -9,

Արարատում գիշերը` -8 -10, ցերեկը` -5 -8,

Արմավիրում գիշերը` -8 -10, ցերեկը` -5 -8,

Վայոց Ձորում գիշերը` -10 -15, ցերեկը` 0 +4,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -8 -10, ցերեկը` -5 -8,

Սյունիքի հովիտներում գիշերը` -2 -7, ցերեկը` +9 +14,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -5 -10, ցերեկը` +8 +13,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` -2 -7, ցերեկը` +10 +14: