Հայաստանի պետական ագրարային համալսարանում (հասցե՝ Տերյան 74) հունիսի 7-ին, ժամը 11-ին համագործակցության պայմանագիր կստորագրվի Երեւանի պետական բժշկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի եւ հանրապետության 26 ավագ դպրոցների միջեւ:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:




























