ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը հրաժարական է ներկայացրել:

Նախարարը վկայակոչել է Կապիտոլիումի վրա հարձակումը, որը տեղի էր ունեցել անցած շաբաթ, նշում է CNN հեռուստաալիքը:

Ազարը Կապիտոլիումի բլրում տեղի ունեցածն անվանել է «հարձակում ԱՄՆ ժողովրդավարական համակարգի վրա»: