Արդարադատությունն ու արդարությունը պետք է հանրային պահանջ լինեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց, 100 պատասխան» շարքի քննարկումներում: Ըստ Թովմասյանի, արդարադատության խնդիրները երկու ասպեկտ ունեն` օրենսդրական եւ մենթալ:

«Օրենսդրության կատարելագործումն անհրաժեշտ է, բայց այն չի լուծի խնդիրները: Անհրաժեշտ է փոխել մարդկանց մենթալիտետը, որպեսզի արդարադատությունն ու արդարությունը հանրային պահանջմունք լինեն»,- ասել է նա:

Իսկ այժմ, ըստ նախարարի, ինչպես ցույց են տալիս հարցումները, բնակչության, զգալի մասը, պատրաստ է համակերպվել ապօրինի գործողությունների հետ, որպեսզի հասնի իր, թեկուզ օրինական նպատակներով: «Արդարություն ոչ միայն իմ, այլեւ բոլորի համար»,- հիշեցրել է Հրայր Թովմասյանը: