Կանադացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ով հայտնի է հատկապես իր «Տիտանիկ» եւ «Ավատար»  ֆիլմերով, կդառնա տիեզերական երկու զբոսաշրջիկներից մեկը, որոնք 2015 թ.  ռուսաստանյան «Սոյուզ» տիեզերանավով շրջապտույտ կկատարեն Լուսնի շուրջ: Թռիչքի մասնակցությունը 150 մլն դոլար է:

Ամերիկյան Space Adventures ընկերությունը, որն զբաղվում է տիեզերական զբոսաշրջիկների համար շրջայցերի կազմակերպմամբ, հայտարարել է, որ մի հայտնի այցելու տեղերից մեկն արդեն ամրագրել է:

Բրիտանական The Sunday Times of London թերթի տեղեկություննորով` Քեմերոնը « երկու տիեզերական զբոսաշրջիկներից մեկն է»: