Վրաստանի ամենատարեց բնակչուհին դարձել է 119 տարեկան: Ագրաֆինա Ցերցվաձեն ապրում է Իմերեթիայի Չիաթուրա քաղաքում, հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով, Ցերցվաձեն պնդել է, թե իր ծննդականում սխալ է գրված, եւ ինքն իրականում 121 տարեկան է: Ըստ փաստաթղթի, Ագրաֆինա Ցերցվաձեն ծնվել է 1892թ.:
Վրացի կինը մեկ երեխա, չորս թոռ եւ ութ ծոռ ունի:
Հեռուստաալիքի տվյալներով, Ցերցվաձեն լավ հիշողություն ունի, բայց խնդիրներ ունի խոսելու հետ: Մտերիմները չգիտեն, թե որն է երկարակեցության գաղտնիքը, սակայն ասում են, որ սեփական տնտեսություն է ունեցել եւ սնվել իր ստեղծածով:


























