Ռուս հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը վիրահատվել է: Վերջին շաբաթվա ընթացքում սա արդեն սրտի երկրորդ վիրահատությունն է:
Պարբերականը նկատում է, որ վիրահատությունը իրականացվել է հունիսի 8-ին, Բոտկինյան հիվանդանոցում: Կնոջ փոխանցմամբ, Ռյազանովն իրեն լավ է զգում, բժիշկները խոստացել են, որ նրան շուտով դուրս կգրեն, գրում է RBC-ն:
Սրտի խնդիրները Ռյազանովի մոտ սրվել են հունիսին: Բժիշկները վիրահատական միջամտության որոշում կայացրին: Ընդհանուր առմամբ, վերջին կես տարում 83-ամյա ռեժիսորը 4 վիրահատություն է տարել:




























