Կիրակի 10 հանրապետական սենատոր կոչ է արել դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին վերանայել կորոնավիրուսի հարցով 1.39 տրիլիոն դոլարի չափով օգնության փաթեթը՝ հայտարարելով, որ նրանք ցանկանում են հանդիպել քննարկելու փոխզիջումը, որը նրանց խոսքով՝ օրինագիծը կարող է արժանանալ երկու կուսակցությունների արագ հաստատմանը, հաղորդում է Reuters-ը:
Բայդենին ուղղված նամակում Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին, Միթ Ռոմնին եւ եւս յոթ սենատոր հայտարարել են, որ երկուշաբթի նրանք կհրապարակեն առաջարկվող օրինագիծը կորոնավիրուսային ճգնաժամի դեմ պայքարի մասին:
«Մեր առաջարկն արտացոլում է Ձեր հայտարարած բազմաթիվ առաջնահերթությունները, եւ ձեր աջակցությամբ մենք համարում ենք, որ այդ ծրագիրը կարող է արագ հաստատվել Կոնգրեսի կողմից երկկուսակցական օժանդակության դեպքում»,-նշված է սենատորների նամակի մեջ:
Մանրամասները չներկայացնելով՝ սենատորները գրում են, որ նրանց ծրագիրը կրկնում է պատվաստանյութերի եւ թեստավորման որակը բարձրացնելու համար, ինչպես նաեւ դպրոցներին եւ երեխաների խնամքի կենտրոններին ավելի շատ ֆինանսավորում հատկացնելու մասին Բայդենի կոչը, ընդ որում՝ նշելով, որ նրանց ծրագիրը կարող է ներառել ավելի հասցեական օգնություն կարիքավոր ընտանիքներին եւ լրացուցիչ միջոցներ հատկացնել փոքր բիզնեսի համար:





























