Հունիս 8-ին հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են Լոնդոնի Օքսֆորդ փողոցի վրա գտնվող «Դեբենհամս» խանութում, ուր հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եկել էր ներկայացնելու իր օծանելիքը:
Ինչպես նշել է հենց ինքը` Քիմ Քարդաշյանը, օծանելիքի ստեղծմանը նրան ոգեշնչել են իրեն շրջապատող կանացի գեղեցիկ ու վստահություն զգացում պարգեւող իրերը: Այդ բոլոր զգացումները միախառնված են Քիմ Քարդաշյան օծանելիքի մեկ սրվակում:
Այս օծանելքը ներկայացված է լինելու անգլիական «Դեբենհամս» հանրախանութներում:
Տեսանյութը` Associated Press-ի




























