Միավորված ազգերի կազմակերպությանը Twitter-ում ծաղրել են երեւույթների ցուցակի պատճառով, որոնք պետք է տղամարդկանց համար նորմալ համարվեն, ցուցակում առաջինը նշված է «լացը», հայտնում է Fox News-ը:
Բացի լացից, ՄԱԿ գենդերային հավասարության եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարցերով կազմակերպության կարծիքով՝ տղամարդկանց համար պետք է նորմալ համարվի «խնամքին մասնակցելը, զգացմունքների արտահայտումը, օգնության դիմելը եւ զգացումների փոխանցումը»:
Twitter-ում շտապել են ծաղրել՝ հայտարարելով, որ այդ երեւույթներն առաջնահերթություն դարձնելը ռեսուրսների լավագույն օգտագործումը չէ:
«Հարկատուների 1,2 մլրդ դոլար աշխատանքի համար»,- կատակել է Twitter-ի օգտատեր, բրիտանացի հնդիկ գրող եւ լրագրող Տունկու Վարադարաջանը:
Գրող Քալեբ Հոուն ասել է, թե ճիշտ չէ, որ ինքը երբեք իր զգացումները չի փոխանցել, եւ առաջարկել է փոխանցել հրապարակման մասին իր մտքերը. «Ես միշտ փոխանցում եմ իմ զգացումները: Օրինակ՝ ես ատում եմ սա»:
Military Times-ի թղթակից եւ Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Դիլան Գրեսիկը կարծում է, որ ՄԱԿ-ը պետք է ուշադրությունը կենտրոնացնի ավելի կենսական հարցերի վրա, ինչպիսին են մարդու իրավունքների խախտումները Չինաստանում՝ ույգուրների նկատմամբ:





























