ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգին կրկին Կլիմայի հարցերով իր հատուկ բանագնաց է նշանակել` «կլիմայի փոփոխության դեպ պայքարում ավելի ուժեղ եւ հավակնոտ գործողությունների մոբիլիզացման համար» նոյեմբերին կայանալիք համաշխարհային գագաթնաժողովին ընդառաջ:
Բլումբերգը Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնացն էր 2018-ի մարտից մինչեւ 2019-ի նոյեմբեր: Նա լքել էր զբաղեցրած պաշտոնն ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի առաջադրումից որոշ ժամանակ առաջ: Նա մրցավազքից դուրս էր մնացլ 2020 թվականի մարտին:





























