Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել: Լագարդը համարվում է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի հիմնական թեկնածուն:

Ֆինանսների նախարարին կասկածում են պաշտոնեական լիազորությունների չարաշահումների մեջ` Բեռնար Տապիին 1993թ. Adidas ընկերության վաճառքի ժամանակ:

Դատարանի աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական դատարանը կամ դադարեցնելու է հետապնդումը, կամ քրգործ է հարուցելու, կամ էլ լրացուցիչ տեղեկություններ է պահանջելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Քրիստին Լագարդը մայիսի 25-ին պաշտոնապես հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին: Եթե նա ընտրվի այդ պաշտոնում, կլինի կառույցը ղեկավարող առաջին կինը: ԱՄՀ տնօրենի ընտրությունը կայանալու է հունիսի 30-ին:

Նախկին տնօրեն Սթրոս-Կանը հրաժարական է տվել Նյու Յորքում սեռական սկանդալի պատճառով ձերբակալվելուց հետո: