Մոնթե (Ավո) Մելքոնյանը լավագույն առաջնորդներից էր, ով, շնորհիվ իր խարիզմայի, կարող էր միավորել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից պաշտպանող հրամանատարներին։ Հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։
«Շնորհիվ իր հրամանատարական որակների, զինվորների հանդեպ վերաբերմունքի, հայրենիքին նվիվածության՝ նա կարողացավ ոչ միայն պաշտպանել հայկական հողերը, այլ նաեւ ազատագրել դրանք»,-ասաց Տեր-Թադեւոսյանը։
Կոմանդոսի խոսքով, Մոնթե Մելքոնյանի համար «նահանջ» բառը գոյություն չուներ։ «Այնտեղ, որտեղ հողը պաշտպանելու խնդիր կար, Մոնթեի ջոկատները ոչ միայն պաշտպանում, այլ նաեւ ուրիշ տարածքներ էին ազատագրում։ Նա հուսալի հրամանատար էր, ում վստահում էին զինվորները»,- ասաց Տեր-Թադեւոսյանը։
ԼՂՀ զինված ուժերի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանն ամենատաղանդավոր, վառ եւ փորձառու հրամանատարներից էր։ Նա զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին։ Այս տարվա հունիսի 12-ին լրանում է նրա մահվան 18-ամյա տարելիցը։
Հիշեցնենք, որ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վերսելիա քաղաքում։ Ավարտել է Բերքլիի համալսարանում, տիրապետել 7 լեզուների։



























