Ուրբաթ օրը Բրիտանիան բանաձեւի նախագիծ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` պատերազմող կողմերից պահանջելով անհապաղ եւ «կայուն մարդասիրական դադար» հայտարարել հակամարտության գոտիներում բնակչությանը պատվաստելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Առաջարկվող բանաձեւը վերահաստատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` նախորդ տարվա հուլիսի 1-ի պահանջը` խոշոր հակամարտություններում ռազմական գործողությունների համընդհանուր եւ անհապաղ դադարեցման մասին»` «Սիրիայից եւ Եմենից մինչեւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն, Մալի եւ Սուդան ու Սոմալի»: Այս կոչն առաջին անգամ արվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից 2020 թվականի մարտի 23-ին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում:

Նախագիծն ընդգծում է «համերաշխության, արդարության ու արդյունավետության անհրաժեշտությունը եւ կոչ է անում զարգացած երկրներից պատվաստանյութերի դեղաչափեր նվիրաբերել ցածր եւ միջին եկամուտ ունեցող եւ կարիքավոր այլ երկրներին, այդ թվում` COVAX հիմնադրամի միջոցով»:

Բրիտանական նախագիծը շեշտում է, որ «համաճարակի դադարեցումը պահանջում է արդարացիորեն մատչելի COVID-19 պատվաստանյութեր, որոնք հավաստագրված են անվտանգ և արդյունավետ»:

Բրիտանական նախագիծը շեշտում է, որ «համավարակի դադարեցման համար  COVID-19-ի դեմ որպես անվտանգ եւ արդյունավետ հավաստագրված պատվաստանյութերի արդարացի հասանելիություն է պետք»: