Մի քանի հարյուր մարդ է հավաքվել Թբիլիսիի կենտրոնում կառավարության շենքի դիմաց՝ ի նշան բողոքի ընդդիմադիր Նիկա Մելիայի ձերբակալության, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան:

Վրաստանի ամենախոշոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ  Նիկա Մելիային ձերբակալել են երեքշաբթի առավոտյան հատուկ գործողությունների ժամանակ:

Դրանից անմիջապես հետո ընդդիմադիր առաջնորդները բոլորին կոչ են արել բողոքի ակցիայի դուս գալ:

Նախնական տվյալներով՝ ակցիայի ժամանակ կհայտարարվի ընդդիմության հետագա ծրագրերի մասին:

Շենքի տարածքը շրջափակված է: Ոստիկանների մասը գտնվում է շենքի բակում:

Առաջնորդների մեծ մասը գտնվում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում, որտեղ անցկացվում են վերջին խորհրդակցությունները: