Մեր ժամանակների ամենահայտնի գիտնական, մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, ով ապացուցել էր մաթեմատիկայի հիմնարար խնդիրներից մեկը` Պուանկարեի հիպոթեզը, 45 տարեկան է: Նա ստիպեց աշխարհին խոսել իր մասին, երբ հրաժարվեց իրեն հասանելիք 1 միլիոն դոլարից:
Պաշտոնապես նա ոչ մի տեղ չի աշխատում, ապրում է մոր հետ փոքրիկ բնակարանում եւ արդեն 8 տարի չի շփվում ոչ մեկի հետ:
2006թ. Science հանդեսը Պուանկարեի խնդրի լուծումը գնահատեց որպես տարվա գիտական ճեղքում: Այդ խնդիրը ձեւակերպել էր Անրի Պուանկարեն դեռ 1904թ., եւ այն հազարամյակի մաթեմատիկական յոթ խնդիրներից մեկն էր:
Պերելմանը լուծել էր այն, սակայն հրաժարվել էր 1 միլիոնից` պատճառաբանելով, որ ամերիկացի Ռիչարդ Համլիթոնի ներդրումն այդ լուծման մեջ ոչնչով պակաս չէ:
Այսօր Պերելմանը 9-րդն է աշխարհում ապրող 100 հանճարներից:




























