Բիլլ Գեյթսը պատմել է լրագրողներին, որ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է ամուսնանալ Պրիսցիլլա Չանի հետ: Մարկը Facebook-ի իր էջից ջնջել է Պրիսցիլլայի հետ հարաբերությունների մասին գրառումը Գեյթսի հայտարարությունից հետո, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտին»:
26-ամյա Մարկ Ցուկերբերգը Պրիսցիլլայի հետ ծանոթացել է դեռ Հարվարդում 2004թ.: Ավելի վաղ Ցուկերբերգը խոստովանել է, որ Չանը հրապուրել է իրեն իր պարզությամբ եւ անկեղծությամբ:




























