Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 12-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի հետ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերի խնդրանքով՝ ՀՀ Առաջին նախագահը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ժողովրդավարության հաստատման հեռանկարների, համատարած կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ, որպես հիմնական ճանապարհ նշելով երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Ավետիս Ավագյանը:




























