Աշխարհահռչակ դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին 500 հազար դոլար են նվիրաբերել Միսսուրի նահանգի Ջոփլին քաղաքում ավերիչ տորնադոյից տուծածների օգնության համար:

Գումարներն ուղարկվել են «Jolie-Pitt Foundation» բարեգործական հիմնադրամի կողմից:

«Ջոփլինի բնակիչների համար բարդ է լինելու: Ես այստեղ իմ մանկությունն եմ անցկացրել եւ գիտեմ, որ այս մարդիկ աշխատասեր են, համեստ եւ կենսուրախ»,- ասել է Փիթը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Ջոփլինում ավերիչ տորնադո էր եղել, որի հետեւանքով 151 մարդ էր զոհվել, եւ ոչնչացվել էր 8 հազար տուն: