Ֆրանսիական կոսմետոլոգիական L`Oreal հսկայի ժառանգորդուհուն եւ Ֆրանսիայի ամենահարուստ կնոջը ճանաչել են անգործունակ:
Բժշկական վճիռը հայտնվել է 89-ամյա միլիարդատիրուհու եւ նրա դստեր` Ֆրանսուազայի միջեւ դատաքննության ամենաթեժ պահին: Վերջինս մեղադրում է մոր շրջապատը գողության եւ խաբեության մեջ, հաղորդում է «Վեստի.ru»-ն:
21,7 միլիարդ ունեցվածք ունեցող Լիլիան Բետանկուրին անգործունյա ճանաչելու պատճառը նրա մենթալ եւ ֆիզիկական ընդունակությունների արմատական փոփոխություններն են: Բետանկուրը «պետք է իրավական վերահսկողության տակ գտնվի` ներառյալ ունեցվածքային հարցերը»: Ինչպես պնդում է Le Monde-ը, երեք բժիշկներ ստորագրել են եզրակացությունը, առանց հետազոտելու Բետնակուրին, միայն նրա բժշկական հիվանդության հիման վրա:




























